211652_close_icon

Մխիթարյանը այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

views-count3912 դիտում article-date 00:31 14-12-2014
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ «Հերտա» - «Բորուսիա» հանդիպման 34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը: Խաղից հետո «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հայ խաղացողը այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա: «Նա ցավեր զգաց: Ամենայն հավանականությամբ, առաջնության առաջին շրջանը նրա համար ավարտված է»,- Կլոպի խսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր