Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել և չի կարող մասնակցել պլանավորված միջոցառումներին:
Այս մասին հայտնել է դերասանուհին:
Բացի այդ հիվանդությունը նրան թույլ չի տա մասնակցել իր նոր՝ «Unbroken» անունով ֆիլմի պրեմիերային:
Universal Pictures ընկերությունը դերասանուհուն առողջություն է մաղթել: