Համաշխարհային օվկիանոսում 270.000 տոննա պոլիէթիլեն կա
ԱՄՆ-ի , Ֆրանսիայի , Չիլիի, Ավտսրալիայի և Նոր Զելանդիայի գիտնականների հաշվարկներով՝ Համաշխարհային օվկիանոսում մի քանի հազար տոննայի հասնող պոլիէթիլենային թափոն կա:
Բնապահպանները վերջին 6 տարում մոլորակի տարբեր անկյուններում էկոհամակարգերի, օվկիանոսյան ջրերի ուսումնասիրություններ են կատարել և կազմել են պոլիէթիլենային թափոնների քարտեզը, որի ընդհանուր կշիռը կազմել է 270.000 տոննա:
Հետազոտողները նշում են, որ խոսքը միայն այն թափոնների մասին է, որ գտնվում են ջրերի մակերեսին, մնում է գուշակել, թե ինչ քանակությամբ թափոն կա ընդերքում: Հատկանշական է, որ թափոնները ողջ երկրագնդով հավասարաչափ են տարածված, չնայած դրանց մեծ մասը արտանետվում է հյուսիսային կիսագնդում: