211652_close_icon
views-count7706 դիտում article-date 23:46 30-05-2021

Տիգրան Արզաքանցյան. Անսպասելի հայտնություն էր Դալայ Լամայի խոր իմացությունը «Հայոց պատմության» մասին

«Ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ այս լուսավոր մարդու հետ՝ XIV Դալայ Լաման, մենք հանդիպեցինք ԱՄՆ-ում ու մտերմացանք», իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար Տիգրան Արզաքանցյանը:

«Անսպասելի հայտնություն էր «Հայոց պատմության» նրա խոր իմացությունը, մեր ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ ինձ պատմում էր Մովսես Խորենացու Հայոց պատմության իր համար կարևոր դրվագները, Արտաշիսյան թագավորների իր ընկալումը: Ա

նունս լսելով՝ սկսեց պատմել Տիգրան Մեծի մասին: Եւ ասում էր, որ կուզենար գալ Հայաստան, որպեսզի այցելեր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և անձամբ տեսներ մեր ձեռագիր մատյանները: Իմ կյանքի ամենաթանկ ձեռքբերումը լավ մարդկանց հետ ընկերություն հաստատելն է ու ամենակարևորը, պահպանելը:

Մենք մինչև հիմա շնորհավորում ենք միմյանց կարևոր տոների առիթով և անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր