Այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հետաքրքիր հակասություն է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության և դեղարտադրողների, ներմուծողների միության միջև: Մի կողմը պնդում է, որ հատով դեղ հնարավոր չէ վաճառել, իսկ մյուս կողմը՝ դա խնդիր չէ և կարելի է:
Ըստ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի՝ դեղերի դրոշմապիտակավորման օրինագիծը բերելու է դեղահաբերի՝ հատիկով վաճառքի արգելքին:
Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում օտարվող բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:
Տևական ժամանակ է, ինչ ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը բարձրաձայնում է, որ Հայաստանի տարածք ներմուծված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մի շարք խնդիրների առջև կկանգնեցնի ոչ միայն ներմուծողին, այլև սպառողին: Բացի այս՝ վերը նշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։