211652_close_icon
views-count869 դիտում article-date 16:52 12-12-2014

Գողություն պղնձամոլիբդենային կոմբինատից

Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, կոմբինատից դեպի խտացման արտադրամաս պղնձի խտանյութի տեղափոխման համար նոր կառուցվող խողովակաշարից` Ագարակ քաղաքի «Խվոստ» կոչվող տարածքից, անհայտ անձը կտրել և գողացել է մոտ 80 մ երկարության, 114 մմ տրամագծով խողովակ: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկված օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հրայր Գ.-ն: Վերջինս բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր