211652_close_icon
views-count784 դիտում article-date 13:42 12-12-2014

Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 430 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 110 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 320 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 958 039 366 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9509 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.9999 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Նմանատիպ նյութեր