Դասախոսություն` «Շիրազը որպես հայի ինքնության խորհրդանիշ» թեմայով
«ԿԱՐԻՆ» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ շարունակում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարքը:
Տասներորդ դասախոսության թեման է` «Շիրազը որպես հայի ինքնության խորհրդանիշ»: Բանախոսը գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն է:
Հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամում: