1035 դիտում
21:55 11-12-2014
ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբերլիեն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անձնական օգնական Սայմոն Տեշլերը:
Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը: Նշեց, որ քանի որ հակառակորդը շարունակում է նշանառության տակ պահել մարզի սահմանամերձ բնակավայրերը, մի շարք գյուղերի կրթական հաստատությունների տարածքներում պաշտպանիչ պատեր են կառուցվում դպրոցներ և մանկապարտեզներ հաճախող երեխաներին պաշտպանելու նպատակով, ինչպես նաև որոշակի հատվածներում կառուցվում են շրջանցիկ ճանապարհներ ապահով երթևեկություն ապահովելու համար:
ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բրիֆինգին հաջորդեց ԵԱՀԿ հերթական դիտարկումը` Տավուշի մարզի Այգեպար համայնքի հատվածում, հայտնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
6497 դիտում
21:35 02-08-2022
Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
1736 դիտում
22:30 05-04-2019
2019-ի 1-ին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ
Այս բաժնից
841 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
880 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1246 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման