ԱՄՆ-ն փորձարկել է ամենահզոր լազերային զենքն աշխարհում. տեսանյութ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել են նորլազերային զենք: Այն ունակ է ոչնչացնել թիրախը նույնիսկ շատ արագ ընթացող նավից կամ ռազմական ինքնաթիռից: Տեղեկությունը տարածել է Reuters գործակալությունը
Նոր լազերային զենքը, որի հզորությունը 30 կիլովատտ է, 30 անգամ գերազանցում է լազերային ցուցիչի արագությունը: Այն արձակելով և օգտագործելով նույնիսկ շատ շատ թույլ հզորությունը՝ կարելի է շարքից հանել հաշվիչ համակարգը, իսկ ողջ հզորությամբ արձակվելու դեպքում լազերը կարող է ոչնչացնել ամբողջ թիրախը:
Փորձարկումների ժամանակ լազերն ուղղվել է դեպի ոչ մեծ մի անօդաչու թռչող սարքը, որի ողջ հաշվիչ համակարգը վերացրել է ընդամենը 2 վայրկյանում: