Աշխարհում միակ` լազերային լուսարձակներով BMW-ն, հասանելի կլինի աշնանը
Լազերային տեխնոլոգիաների վրա հիմնված լուսարձակներով BMW i8 սպորտային մեքենան աշխարհում առաջինը կլինի:
Բավարական կոնցեռնը ոչ միայն հայտարարել է վաճառքում հայտնվելու ժամանակահատվածը, այլ նաև հաստատել է այն փաստը, որ նման լուսարձակներ ձեռք կբերեն նաև բրենդի մյուս մոդելները:
Փորձագետները պնդում են, որ լազերային դիոդներով լուսարձակները ավելի բարձրակարգ են, քան լուսադիոդային լուսարձակները և 10 անգամ ավելի թեթև են, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու ավելի թեթև և կոմպակտ օպտիկա:
Լազերային լուսարձակները 10 անգամ ավելի հզոր են և կարող են լուսավորել մեքենային առջևն ընկած մինչև 600 մ տարածքը:
Ակնկալվում է, որ BMW i8 –ից հետո լազերային լուսարձակներ ձեռք կբերի նաև 7-րդ սերիայի BMW-ն:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը: