Պատանդների մահվան մեջ ԱՄՆ-ն է մեղավոր. «Ալ Քաիդա»
                        Յեմեի հարավում օրերս սպանված պատանդների մահվան մեջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը մեղադրում է  ԱՄՆ-ին: 
Ամերիկացի լրագրող Լյուկ Սոմերսը եւ աֆրիկացի ուսուցիչ Պյեր Կորկին զոհվել էին դեկտեմբերի 6-ին, երբ ԱՄՆ-ն փորձում էր նրանց ազատելու փորձ կատարել:  Ամերիկացի զինվորականներն էլ հայտարարում են, որ պատանդներին փրկարարական գործողության ժամանակ սպանել են հենց խմբավորման զինյալները: 
Իսկ «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից Նասեր Բին Ալի Ալ-Անսին հայտարարել է` մեղավորն  ԱՄՆ-ի իշխանություններն են, որոնք իրենց հետ բանակցելու փոխարեն փորձեցին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

