211652_close_icon
views-count7645 դիտում article-date 13:12 20-01-2014

Արարատի մարզի դատարանը 2 դերասանների մահվան մեջ մեղավոր վարորդին կալանավորեց

Հունվարի 18-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը միջնորդությամբ դիմել էր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արտաշ Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Տ. Ասոյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյարքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու, որը փորձում է պարզել SHAMSHYAN.com-ը, սակայն դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վերջիններս նկարահանվում էին ռուսական ինչ-որ հեռուստաընկերության կողմից նկարահանվող Стрелок ֆիլմում: [url=https://shamshyan.com/old/arm/from/454/M9DyXmj0em.html]Հունվարի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում[/url] Ջիվան Նիկոյանի ծնողները բարձրաձայնում էին իրենց բողոքը, որը վերաբերում էր քննիչի կողմից իրենց նկատմամբ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքի հետ: Ծնողներին ավելի շատ վրդովեցրել էր այն, որ քննիչը ոչ մի տեղեկություն չէր տալիս իրենց քրեական գործի ընթացքի մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր