«Ալ-Քաիդա»-ն եվրոպացի պատանդների կադրեր է հրապարակել. տեսանյութ
                        «Ալ-Քաիդա» խմբավորման ահաբեկիչները հրապարակել են եվրոպացի պատանդների կադրեր, տեղեկացնում է Epochtimes-ը: 
Տեսանյութում ֆրանսիացի Սերժ Լազարեվիչն է եւ հոլանդացի Շակ Ռիյկեն, որոնց ահաբեկիչներն առեւանգել էին երեք տարի առաջ` Մալիում: 
Տեսանյութում Սերժ Լազարեվիչը դիմում է Ֆրանսիայի նախագահին եւ խնդրում անել հնարավորը` իրեն ազատ արձակելու համար:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


