701 դիտում
11:57 11-12-2014
ՄԻՊ օրվան նվիրված «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ «Արմավիր» նորաբաց քրեակատարողական հիմնարկում այսօր կազմակերպվել է «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ամերիկաբնակ հայտնի նկարիչ Սամվել Սաղաթելյանի աշխատանքները և ՀՀ արդարադատության նախարարության տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների ստեղծագործությունները: Սամվել Սաղաթելյանը արվեստասեր հանրությանը հայտնի է իր «Չափազանցված իրականություն», «Տեխնոլոգիայի աշխարհ», «Դրախտի փնտրտուքներով», «Անկախություն» և այլ ցուցադրություններով, որոնց հիմնական առանցքը մարդն է:
Ամիսներ առաջ ցուցահանդես կազմակերպելու թույլտվություն ստանալով ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նկարիչը գաղափարի իրականացման համար աշխատել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:
Ցուցադրության էին ներկայացվել հիմնականում նկարներ, փայտի աշխատանքներ, զարդեր: Այսօր դատապարտյալներն անձամբ ներկա էին իրենց աշխատանքների ցուցադրությանը, նրանք հնարավորություն էին ստացել նաև շփվել ընտանիքի անդամների, հարազատների հետ: Ցուցադրությանը ներկա էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ում գրասենյակի ջանքերով էր իրականացվել ցուցահանդեսը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ դեսպանը շրջել է ցուցասրահում, զրուցել դատապարտյալների հետ, նրանց մաղթել ստեղծագործական ցանկություն և նշել, որ հոգով կատարած աշխատանքն է միայն դառնում արվեստի իսկական նմուշ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի հեղինակին՝ ընդգծելով, որ Նախարարության ուշադրության կենտրոնում է ազատազրկվածների զբաղվածության, հատկապես ստեղծագործ աշխատանքով զբաղվելու խնդիրը, և Նախարարությունը հնարավորինս բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ նպատակով:
«Սահմանային իրականություն» խորհրդանշական վերնագիրն ունեցող ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և դատապարտյալների ճակատագրով մտահոգ քաղաքացիներ: Ցուցահանդեսը տևելու է տասը օր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
694 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
673 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան