Միլանում անցկացվող ցուցահանդեսի համար՝ մեծ գումարներ. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Էքսպո Միլան-2015» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցը: Ըստ որոշման նախագծի, Հայաստանը Միլանում անցկացվող ցուցահանդեսին պատրաստվում է ներկայանալ իր մրգերով և դրանցից ստացված ալկոհոլային խմիչքներով: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում, և այնտեղ ներկայացված են լինելու խաղող, նուռ, ծիրան:
Ուշագրավ է, սակայն, ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը. միայն «տաղավարի վարձակալման գումարը կկազմի 290 000 եվրո»: Սակայն, հասկանալի է, որ սա դեռ ամբողջ գումարը չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։