Մենք կախված ենք դրսից եկող փողերից. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ Հայաստանը գտնվում է տրանսֆերտներից առավել խորը կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում։
Հայաստանում 2013 թվականի տվյալներով` մասնավոր տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի 21%-ը։ Այդ ցուցանիշով մեր պետությունն աշխարհում 9-րդ տեղում է։ Առաջին տեղում Արևելյան Թիմորն է, որտեղ փոխանցումներն ավելի քան երկու անգամ մեծ են երկրի ՀՆԱ-ից։ Հայաստանին այս ցանկում նախորդում են Լեսոթոն (24.4%), Սամոան (23.8%) և Հայիթին (21.1%)։ Մեզնից հետո գալիս են Գամբիան (19.8%), Լիբերիան (18.5%) և Լիբանանը (17%)։ Հենց այդ կախվածության պտուղներն ենք այսօր քաղում։
Թմրամոլի պես տրանսֆերտային ասեղի վրա նստած մեր տնտեսությունն ընկել է խուճապային տրամադրությունների մեջ, իսկ դրամը կտրուկ արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել։ Շատերն այսօր մեղադրում են միայն Կենտրոնական բանկին` փոխարժեքի կտրուկ տատանման համար։
Մինչդեռ խնդիրն ավելի խորն է և ավելի հին։ Խնդիրը հենց վերը նշված կախվածությունն է։ Մենք կախված ենք դրսից եկող փողերից, որոնք ուղարկում են առաջին հերթին Ռուսաստանում ապրող ու աշխատող հայերը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում