211652_close_icon
views-count805 դիտում article-date 15:56 17-12-2024

Իշխանափոխությունը Հայաստանում կախված է ոչ թե հայ ժողովրդից, այլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից. Արմեն Աշոտյան

Իշխանափոխությունը Հայաստանում կարող է լինել յուրաքանչուր օր, ցավոք սրտի, թե երբ կլինի, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը ոնց որ թե չի ուզում իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից։ Այս մասին դատարանի դահլիճում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է իշխանափոխություն լինի 2025թ-ին, ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, որ երկրորդ դեղին քարտից կարմիր պիտի տային, Նիկոլը վաղուց պետք է հեռացված լիներ խաղադաշտից, մի հավատացեք արևմուտքի քարտերին, դրանց գույներին։

Արևմուտքը հիմա երկու ձեռքով է խաղում, հանրային դաշտում գովում է Նիկոլին, դուխ տալիս, և շախի գցում ռուսների դեմ, իսկ տակը փորձագիտական բոլոր մակարդակներում՝ տակից իրենք գրում են, որ Նիկոլը քխա, բայց արտաքնապես ասում են, որ պուպուշ է, դա իրենց խաղի կանոնն է։ Այսինքն ես չեմ համարում, որ դա դեղին քարտ է»,- ասաց Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր