211652_close_icon
views-count5506 դիտում article-date 17:18 09-12-2014

Առաջնության առաջին շրջանը հաջողված եմ համարում. Սարգիս Հովսեփյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ակումբի մամլո ծառայության հետ զրույցում խոսել է Բարձրագույն խմբի առաջին հատվածի, ինչպես նաև թիմի ձմեռային ծրագրերի մասին: [b]-Ամփոփենք առաջնության առաջին շրջանը, ի՞նչ գնահատական կտաք թիմի խաղին, գո՞հ եք:[/b] -Իհարկե գոհ եմ, որովհետև առաջին շրջանի վերջնամասը շատ հաջող ստացվեց, որակով ֆուտբոլ խաղացին տղաները: Իսկ մեզ համար առաջնահերթ է, որ մեր ֆուտբոլիստներն աճեն ու որակով խաղ ցուցադրեն, ինչն էլ տեսանք խաղադաշտում: Դրա համար էլ առաջին շրջանը հաջողված եմ համարում: [b]-Հատկապես, երբ վերջին խաղում առաջատարի հետ միավորների տարբերությունը հավասարվեց նվազագույնի…[/b] -Իհարկե, դա շատ կարևոր էր մեզ համար: Ոչ միայն հաղթական երեք միավորը, այլ կարևոր էր, որ խաղով հաղթեցինք, տղաները ցուցադրեցին այն ֆուտբոլը, որը մենք ուզում ենք տեսնել: [b]Կարելի՞ է ասել, որ երկրորդ շրջանում «Փյունիկի» հիմնական մրցակիցն «Ուլիսն» է լինելու:[/b] -Չի կարելի այդպես ասել, քանի որ միայն «Ուլիսը» չէ, գոյություն ունեն այլ ակումբներ, օրինակ` «Շիրակը»… Պետք չէ նայել միավորների տարբերությանը: Հայաստանի առաջնությունն այնպիսին է, որ այդ տարբերությունը կարող է շատ հեշտ կրճատվել: Այդ պատճառով չեմ ցանկանում անտեսել մրցակիցներից որևէ մեկին: [b]-Խոսենք ակումբի ձմեռային ծրագրերից: Այս պահին թիմն արձակուրդում է և կվերադառնա հունվարի սկզբին:[/b] -Հունվարի 7-ին բոլոր ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն, ինչից հետո կվերսկսենք մարզումները: Նախատեսում ենք երեք ուսումնամարզական հավաք անցկացնել, որոնցից մեկը կլինի ՀՖՖ ակադեմիայում, իսկ երկուսը` արտերկրում: Ծրագիրը դեռ պետք է հստակեցնել. կմեկնենք հունվարի վերջին և, վերադառնալով Հայաստան, կպատրաստվենք մարտի 1-ին կայանալիք «Գանձասարի» հետ մրցավեճին:

Նմանատիպ նյութեր