Տարաձայնություններ՝ «Հայաստանի ձայնը-3» երգի մրցույթի ժյուրիի անդամների միջև. Հարթակ
«Հարթակ» թերթը գրում է, որ «Հայաստանի ձայնը-3» երգի մրցույթի ժյուրիի անդամների միջև բավականին տարաձայնություններ կան:
Բանը հասել է նրան, որ մաեստրո Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է՝ եթե իր սաներից մեկը չդարձավ մրցույթի հաղթող, ապա ինքն այսուհետ ոչ մի կոմպոզիցիա չի ստեղծելու ոչ Սոնայի, ո՛չ էլ Եվա Ռիվասի համար: Ինչ վերաբերում է Հայկոյին, ապա, ըստ լուրերի, նա նախապես հայտարարելով, որ չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները Արմեն Մարտիրոսյանի հետ, չեզոք դիրք է բռնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։