Հայ պաշտոնյաների ճոխ տները. Ֆիլիպ Դանքոմբ.168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբի՝ Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում:
Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղից է գալիս Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել: Ըստ նրա՝ կոռուպցիայից վերցվող գումարները քաղաքացիական հասարակությանն օգուտ չեն բերում:
Մանրամասները՝ թերթի այօրվա համարում:


