Ձմեռ պապերի մրցավազքը՝ Սիդնեյում. տեսանյութ
Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում Ձմեռ պապի հանդերձանքով ավելի քան 2500 մարդ է վազել փողոցներով՝ երեխաների բարեգործական հիմնադրամների համար գումար հավաքելու նպատակով:
Մրցավազքում հաղթել է Սթիվեն Բուչը, որը հինգ կիլոմետրը հաղթահարել է 20 րոպեում: Ձմեռ պապի հագուստ են կրել անգամ կանայք, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն: Վազքը նախաձեռնել է տեղի ոչ կոմերցիոն կազմակերպություններից մեկը՝ մրցավազքի ընթացքում կամավոր հավաքված հասույթը կարիքավոր երեխաների ընտանիքներին տրամադրելու համար: