Ավտովթար՝ Մերձմոսկովյան շրջանում. կա 5 զոհ
ՌԴ Մերձմոսկովյան շրջանում գիշերը տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մահացել է հինգ մարդ, մեկ մարդ էլ վիրավորվել է:
Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհին մեծ արագությամբ ընթացող «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի արգելապատնեշներին:
Դեպքի վայրում քննություն է կատարվում: