211652_close_icon
views-count21011 դիտում article-date 14:15 07-04-2017

Մերձմոսկովյան շրջանում 2 հայերի սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. Interfax

ՌԴ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում Mercedes-ի բեռնախցիկում հայտնաբերված 2 հայերի [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/04/1063502/]սպանության [/url]կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Հետաքննիչները պարզել են երկու քաղաքացիների սպանության մեջ կասկածվողի ինքնությունը՝ նա մի քանի անգամ դատապարտված, ՀՀ 35-ամյա քաղաքացի է։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է առաջացած կոնֆլիկտի արդյունքում։ Կասկածյալը ձերբակալվել է, որոշվում է նրա խափանման միջոցի հարցը»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քր.օր-ի 105 /երկու անձանց սպանություն/ և 222 /զենքի անօրինական շրջանառություն/ հոդվածներով։

Նմանատիպ նյութեր