Մերձմոսկովյան շրջանում սեւ ձկնկիթ է առգրավվել
ՌԴ Մերձմոսկովյան շրջանի ոստիկանները ձերբակալել են Կուբինկա քաղաքի 45-ամյա բնակչի, որը կասկածվում է ապօրինի սեւ ձկնկիթի վաճառքի մեջ: Հետախուզության արդյունքում նրա տանից առգրավվել է 10 կգ ձկնկիթ: Տուփերը մակնշում չեն ունեցել:
Քննության արդյունքում պարզվել է, որ ձկնկիթը բերվել է Մերձավոր Արեւելքից եւ ստացվել որսագողության արդյունքում: Ձկնկիթի նմուշառումը ցույց է տվել, որ այն անորակ է եւ առողջության համար վտանգավոր: