Մերձմոսկովյան շրջանում սպանված երեխա է հայտնաբերվել
Մերձմոսկովյան շրջանում 12-ամյա երեխայի դի են գտել: Դեռահասի ինքնությունը պարզվում է: Այս մասին է հայտնում LifeNews-ը:
Տեղեկացվում է, որ երեխայի արյունոտ մարմինը հայտնաբերվել է առավոտյան: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները երեխայի մահն են արձանագրել: Այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբը, քրեական գործ հարուցելու հարցն է լուծվում: Սպանության պատճառները դեռևս հայտնի չեն: