878 դիտում
21:56 08-12-2014
Լոռիում հացահատիկի բերքն ավելացել է 4000 տոննայով
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը եւ անդրադարձավ ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նոր նախարարի նշանակմանը՝ նշելով, որ նոր նախարարության ձևավորմամբ և նախարարի նշանակմամբ բնականաբար կփոխվեն նաև պահանջներն աշխատանքի նկատմամբ: Մարզի ղեկավարը հորդորեց շարունակել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքային պարտականություններին: Ա. Նալբանդյանն ամփոփ մեկնաբանեց նաև դեկտեմբերի 6-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի Լոռու մարզ կատարած այցը:
Նա տեղեկացրեց, որ նախարարի հետ քննարկվել են Ալավերդի և Ախթալա քաղաքներում ֆրանսիացիների, հույների և այլոց կողմից անցյալում կառուցված թաղամասերի վերակառուցման ուղղությամբ տարվելիք աշխատանքները, ինչը նպատակ ունի այս համայքները դարձնելու միջազգային տուրիստական կենտրոններ և որ ամենակարևորեն է՝ երկրաշարժի հետևաքնով դեռևս անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման խնդիրը:
Նախարարաը վստահեցրել է, որ 2015թ.-ին ավարտուն տեսքի կբերվեն գյուղական համայնքերում գտնվող կիսակառույցները՝ շուրջ 255 տուն: Ինչ վերաբերում է մյուս 172 շահառուներին, ապա նրանց հավանաբար ֆինանասական փոխհատուցում կտրամադրվի 2016թ.-ին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշեց, որ մարզի գյուղատնտեսությանն առնչվող վիճակագրական տվյալները ամփոփման փուլում են, թեև արդեն իսկ կարելի նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1000 հեկտարով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, իսկ հացահատկիկ բերքը՝ ավելի քան 4000 տոննայով:
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
2287 դիտում
20:15 21-02-2015
Լոռիում 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները
1440 դիտում
10:29 29-08-2014
2014-ին մեր երկրում կարտադրվի 20 հազար տոննայով ավելի խաղող, քան` նախորդ տարի. «ՀԺ»
2314 դիտում
14:57 04-06-2015
Այս տարի մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու
Այս բաժնից
730 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
817 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2134 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա