1418 դիտում
19:04 08-12-2014
Նախագահն այցելել է «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա հիմնված ռուսաստանյան «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների երևանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին և գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին: Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար ստեղծված և տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լոֆթ»-ի գործունեության մեկնարկի կապակցությամբ անցկացված շնորհանդեսին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1204 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1189 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today
1045 դիտում
19:21 04-01-2025
ՀՀ-ում 2024 թվականին իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵ նախարար