Հայ-ռուսական բիզնես-հանդիպում` Երևանում
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00–ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայ-Ռուսական Բիզնես հանդիպում` Երևանի աոևտրաարդյունաբերական պալատի, Ռուսաստանի ՀՀ-ում Առևտրային Ներկայացուցչության և Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարության, ինչպես նաև ռուսական և հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումը անցկացվում է «Սարատովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը քաղաք Երևանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է աջակցել երկու երկրների գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցությանը: Ծրագրին մասնակցում են հակահրդեհային սարքավորումների վաճառքով, բիոկատալիզատորների, դեղորայքի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդային հավելումների և նավթի կործանիչների, հյութերի, շինանյութերի արտադրությամբ, շինարարությամբ, էլեկտրաէներգիայի սարքավորումների առաքմամբ զբաղվող ռուսական ձեռնարկություններ:
Ռուսաստանյան գործարարների պատվիրակությունը Երևանում կլինի 4 օր: