1186 դիտում
17:26 08-12-2014
Այսօր հայ ժողովուրդը 100 տարի առաջ ճնշված ու բզկտված ազգը չէ. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մասնակցեց «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումներին, որը նվիրված էր ցեղասպանությունների իրավական հարցերի քննարկմանը, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Այսօր հայ ժողովուրդը 100 տարի առաջ ճնշված, բզկտված, ավեր ու արյուն տեսած ազգը չէ, ճիշտ է փոքր է այն տարածքը, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, սակայն հզոր, ուժեղ և կազմակերպված են աշխարհի 10 միլիոն հայերը, որոնք երբեք չեն լռելու, պայքարելու են ցեղասպանության ճանաչման, դատապարտման և նրա հետևանքների վերացման համար: Պայքարելու են, քանզի այսօր մենք կիսում ենք ցեղասպանության ավերիչ հետևանքները»:
Սփյուռքի նախարարն ընդգծեց. «Պետք է Ցեղասպանության հետևանք համարել այն, որ մի ամբողջ ազգ տառապանքի, մտորումների մեջ է, որ միլիոնավոր զավակներ չծնվեցին: Մենք կորցրել ենք ամեն ինչ: Մնացել են պատմական հիշողությունները»:
Ելույթի ավարտին Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ և ՌՀմ-ի նախահագ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին նման նախաձեռնության համար, ինչպես նաև Եվրոպական հրեական պառլամենտի պատգամավորներին՝ Հայաստան գալու և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նման լսումներ կազմակերպելու համար:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
10:42 04-12-2014
Վախն ու ճնշված թշնամանքը՝ ապակառուցողական մթնոլորտի պատճառ. Առավոտ. խմբագրական
1718 դիտում
20:54 20-09-2015
Այսօր Մուսալեռ ասելով հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի կամք. Հրանուշ Հակոբյան
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել