Գերմանիան նախկինի պես կախում ունի ռուսական էներգակիրներից
                        Հաննովերի հումքի դաշնային  ինստիտուտի հրապարակած վերջին տվյալներով՝ Գերմանիան  զգալի մասով  կախված է ռուսական էներգակիրների մատակարարումից:  
Ըստ այդ հաշվետվության՝  չնայած ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված հակասությունների՝ Գեմանիան նախկինի պես ծայրահեղ հետաքրքրված է ռուսական էներգակիրների ներմուծած էլեկտրաէներգիայով: 
Էլեկտրաէներգիայի 55% -ը Գերմանիայում  ստացվում է ածխաջրածնից, բայց անհրաժեշտ ռեսուրսների 1/3 մասը ներկրվում է Ռուսաստանից: 
Նշենք , որ դրությունն ավելի  է լրջանում այն բանից հետո,  երբ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ատոմային էներգիայից լիովին կհրաժարվի 2022 թ-ին: Այս նախաձեռնությունը մեծ աջակցության է արժանացել շրջակա միջավայրի պահպանության կոմնակիցների կոմից: Սակայն հայտնի չէ , թե այդ դեպքում հարկատուները ինչքան պետք է վճարեն էլեկտրաէներգիայի համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

