ԱՄՆ-ն նախկինի պես դեմ է Իրանին ռուսական C-300 ԶՀՀ-ների մատակարարմանը
Միացյալ Նահանգները նախկինի պես դեմ է Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ծրագրին: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, ով լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք, ինչպես և նախկինում ենք նշել, դեմ ենք հանդես գալիս Իրանի ռուսական C-300 համալիրների վաճառքին»,-ընդգծել է Թոները:
Վերջինս հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդ հարցում ամերիկյան իշխանությունների դիրքորոշման մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: