211652_close_icon
views-count1124 դիտում article-date 15:02 26-11-2014

«Ռոմա»-ն նախկինի պես հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի. Տոտի

«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո չի թաքցրել իր հիասթափությունը: Այդուհանդերձ հռոմեական թիմի ավագը հույս է հայտնել, որ իր թիմը նախկինի պես հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ - «Ռոմա» խաղնավարտվեց 1:1 հաշվով: Ռուսական ակումբը պարտությունից փրկվեց հանդիպման վերջին րոպեին: «Բավականին բարդ հանդիպում ստացվեց: Մենք Մոսկվա էինք մեկնել հաղթանակի հետևից, բայց վերջին րոպեին խփած գոլը շատ անսպասելի եղավ և մեզ զրկեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգրից, որտ գրեթե մեր գրպանում էր: Այդուհանդերձ «Ռոմա»-ն նախկինի պես հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի: Հաջորդ խաղում կփորձենք հաղթել «Մանչեսթեր Սիթի»-ին»,- նշել է Տոտին:

Նմանատիպ նյութեր