17508 դիտում
15:09 08-12-2014
Ավտովթար՝ Աբովյան քաղաքում. Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ 26-ամյա վարորդը Mercedes-ով արմատախիլ է արել մի քանի ծառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Էմիլ Զեյնալյանը իր վարած Mercedes մակնիշի 09 RR 011 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում՝ Ռոսիա փողոցում, Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ հատվածում և արմատախիլ արել մի քանի ծառ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները՝ տնօրեն Սոս Մելիքջանյանի գլխավորությամբ: Այս պահին կանաչապատման աշխատակիցները վերականգնում են արմատախիլ եղած ծառերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ Mercedes մակնիշի 34 AC 131 համարանիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը և, Է. Զեյնալյանը, խույս տալով բախումից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
Մինչ վթարի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, մեքենայի վրայից հանել էին համարանիշները: ՃՈ աշխատակցի հարցին, թե որտեղ են համարանիշները, մեկ այլ՝ Toyota մակնիշի 90 ZZ 906 համարանիշի
ավտոմեքենայով դեպքի վայր ժամանած երիտասարդ վարորդը անհոդաբաշխ և անհասկանալի հայերենով մրթմրթում էր, թե՝ «համարները գնացել են տուն»:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ովքեր իրեն «կինոյի տղու տեղը դրած» աղվամազ երիտասարդին խոնարհ հարսի նման տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+