59427 դիտում
11:25 16-08-2021
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 35-ամյա վարորդը Տաշիր քաղաքում BMW X5-ով արմատախիլ է արել մի քանի ծառ ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Խաչաևը իր վարած BMW X5 մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․ Խաչաևն ու ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Դմիտրի Թեմուրյանը, 26-ամյա Կորյուն Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+