211652_close_icon
views-count102639 դիտում article-date 09:50 25-10-2017

«Շումախերական» ավտովթար՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի ծառ արմատախիլ անելով, իսկ հետո 2.5 մետր «թռչելով»՝ «փաթաթվել» է ծառին, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բ. երկրորդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Կոստանդյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FC 301 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել դրանք, այնուհետև մոտ 2.5 մետր «թռիչք կատարելով»՝ կոտրել է հաստաբուն բարդին և կողաշրջված վիճակում բախվել մեկ այլ հաստաբուն բարդու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Կոստանդյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Պապին Բաբախանյանը, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներ, 29-ամյա Սահակ Գրիգորյանն ու 29-ամյա Գոռ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան վերամբարձ քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր