Նանին բաց կթողնի «Չելսի»-ի դեմ հանդիպումը
«Սպորտինգ»-ի կիսապաշտպան Նանին ինչպես և ենթադրվում էր չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Չելսի»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Պորտուգալացին խաղը բաց կթողնի ազդրի մկանի վնասվածքի հետևանքով: Ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Նշենք, որ Նանին, ոում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, վնասվածք էր ստացել Պորտուգալիայի առաջնության վերջին տուրում «Բոավիշտա»-ի հետ կայացած խաղի ժամանակ: