211652_close_icon
views-count814 դիտում article-date 12:41 08-12-2014

Սյունիքի մարզում քարաբեկորների պայթեցման աշխատանքները վերսկսվել են

Դեկտեմբերի 8-ին ժամը 09.10-ի դրությամբ Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհին վերսկսվել են քարաբեկորների պայթեցման աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: *** Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք: Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր): Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ): Դեկտեմբերի 7-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն իրականացրել են քարաբեկորների պայթեցման նախապատրաստման և պայթեցման աշխատանքներ, մթության և վատ տեսանելիության պատճառով պայթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և կշարունակվեն դեկտեմբերի 8-ի առավոտյան:

Նմանատիպ նյութեր