«Նոր Մեսսիի» գլուխգործոց գոլը. տեսանյութ
«Բարսելոնա»-ի երկրորդ թիմի կազմում հանդես եկող Ալեն Հալիլովիչը, ում արդեն կոչում են «նոր Մեսսի», համարվում է խորվաթական ֆուտբոլի ծագող աստղը:
Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի խաղերից մեկում 16-ամյա ֆուտբոլիստը զարմանահրաշ գոլի հեղինակ է դարձել: Վերջինս մոտ 50 մետր անցնելով, շրջանցել է մրցակցի մի քանի պաշտպաններին, և տուգանայինի մատույցների մոտից կատարած անվրեպ հարվածով ձեռնունայն է թողել մրցակցի դարպասապահին: