Խոշոր հրդեհ՝ Բաթումի կենտրոնական շուկայում
                        Բաթումի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել: Այրվել են շուկայի տարածքում տեղակայված ավելի քան 20 խանութներ:
Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմել է 600 քմ: 
Հրդեհը բռնկվել է  հրավառության պայթուցիկ նյութեր վաճառող խանութում, հայտնում է քաղաքի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

