Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Սահակյանի և խմբի պետ Ցուգունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ադամ Սիմոնյանը և Մարտուն Հակոբյանը։
Մինչ հրշեջ փրկարարների կանչ վայր հասնելը վարորդը քաղաքացիների հետ մարել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։