Ռիբերին իր 100-րդ գոլն է խփել «Բավարիա»-ի կազմում
Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «Բավարիա»-ի կազմում իր խփած գոլերի քանակը հասցրել է 100-ի: Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողի համար հոբելյանական է ստացվել Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բայեր»-ի դարպասը խփած միակ և հաղթական գոլը:
«Մենք շատ կարևոր հաղթանակ տոնեցինք: «Բայեր»-ը լավ մրցակից է: Ինձ հաճելի է, որ ես հասա 100 գոլի նշակետին,սակայն հաղթանակը ավելի կարևոր է: Այս տարի մեզ անհրաժեշտ է 4 խաղ անցկացնել, և «Բավարիա»-ն մտադիր է հաղթել դրանք»,-Ռիբերիի խոսքերը մեջբերում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը: