Խաբի Ալոնսոն իր առաջին գոլն է խփել «Բավարիա»-ի կազմում. տեսանյութ
«Բավարիա»-ի նորեկ Խաբի Ալոնսոն իր առաջին գոլն է խփել մյունխենյան թիմի կազմում: Իսպանիայի հավաքականի խաղացողը աչքի է ընկել «Պաուլաներ Տրաումելֆ» ակումբի հետ այսօր կայացած ընկերական խաղի ժամանակ:
«Ռեալ»-ի նախկին խաղացողը տուգանայինի մատույցների մոտից իր ֆիրմային հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Խաղն ավարտվել է «Բավարիա»-ի 5:1 հաշվով հաղթանակով: