Արագածոտնի փոխմարզպետն այցելել է առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը այցելել են Արուճ եւ հանդիպել Մայիս Գեղամյանին:
Հիշեցնենք, որ բանակում 45 օր ծառայած 19-ամյա Մայիս Գեղամյանը առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատվել է եւ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր է անցնում:
Հիվանդությունը երկարատեւ եւ հետեւողական բուժում է ենթադրում, ինչը նաեւ բավականին ծախսատար է, տեղեկացրել են մայիսի ծնողները:
Մարզպետի կողմից Մայիսին ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն, տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: