1538 դիտում
14:54 07-12-2014
Մարգահովիտ գյուղը հանդիսությունների սրահ ունի
Խորհրդային տարիներին մշակութային, մարզական հարուստ ավանդույթներ ուներ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը: Դրան նպաստում էին նաև գյուղի կենտրոնում գտնվող տուֆակերտ երկհարկանի ակումբի բարենպաստ պայմանները: Ցավոք, հետագա տարիներին ֆինանսական հարկավոր միջոցների բացակայության հետևանքով շենքի պահպանումն ու շահագործումը բարձիթողի վիճակում հայտնվեց:
Բայց օրերս ակումբի հիմնանորոգված հանդիսությունների սրահը շահագործման հանձնվեց: Բացմանը մասնակցել է մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա շրջել է ակումբի հարկաբաժիններում, ծանոթացել շենքային պայմաններին: Շրջայցի ավարտին նա հնարավոր համարեց հաջորդ հրատապ ծրագրի գործարկման դեպքում միջոցներ տրամադրել շենքի մյուս հարկաբաժինների նորոգման համար: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
15:33 11-02-2015
Մարգահովիտ գյուղում սողանք է տեղի ունեցել
6605 դիտում
18:05 04-03-2017
Կողոպուտ Ռուսաստանում. հետախուզվողը հայտնաբերվեց Մարգահովիտ գյուղում
47270 դիտում
18:27 19-03-2022
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ձյան ծածկը հասնում է 80 սմ-ի. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
775 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
889 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի