1517 դիտում
13:41 07-12-2014
Հոգեհանգստի կարգ՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի գլխավորությամբ, Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ:
Երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ:
Արարողության մասնակիցները հիշատակի առիթով կատարեցին նաև մոմավառություն, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
874 դիտում
17:18 08-05-2022
Կատարվել է հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
973 դիտում
17:35 16-04-2023
Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
Այս բաժնից
1168 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1003 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը