Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Դեկտեմբերի 7-ին և 8-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաներում՝ մեծ մասամբ ամպոտ եղանակ: Էական տեղումներ չեն սպասվում, միայն արևելյան շրջաններում առանձին վայրերում երեկոյան ժամերին դեռ հնարավոր են թույլ աննշան տեղումներ:
Այս օրերին հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:
Լեռներում տեղ-տեղ հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Դեկտեմբերի 8-ին արևելյան շրջաններում ցերեկը կջերմանա ևս 2-3 աստիճանով: