211652_close_icon
views-count3675 դիտում article-date 10:58 07-12-2014

26 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց երկրաշարժից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 10 բալ հզորությամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը եղել է մոտ 37 կմ: Վնասի գոտու մակերեսը կազմել է 10 000 կմ քառակուսի‚ որտեղ ապրում էր 1 մլն. բնակիչ: Ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ, անօթևան մնաց 514000 մարդ: Զոհերի թիվը 25000 էր: Փլատակներից հանվել է 45000 կենդանի մարդ: Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս՝ ԽՍՀՄ առողջարաններ: Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար: Երկրաշարժի հետևանքով վերանայվեց Հայաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը, նախկին երկու՝ 7 և 8 բալային գոտիների փոխարեն ընդունվեց 1, 2 և 3 գոտիներով քարտեզ, որտեղ սեյսմիկ վտանգը արտահայտված էր ոչ թե բալերով, այլ սպասվելիք երկրաշարժերի մաքսիմում արագացումներով: Լուսանկարները՝ Ստեփանավանի քաղաքապետարանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր