211652_close_icon

Ստեփանավանում տեղում է առատ ձյուն

views-count2939 դիտում article-date 21:12 06-12-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Ապարանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Իջևանի, Արագածի, Կոտայքի, Աշոցքի, Տավուշի և Նոյեմբերյանի ճանապարհներին՝ մառախուղ: Ստեփանավանում տեղում է առատ, Լոռիի և Թումանյանի տարածաշրջաններում՝ թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր