857 դիտում
16:12 06-12-2014
«Միլան»-ը մտադիր է նոր մարզադաշտ տեղափոխվել 2020 թվականին
«Միլան»-ի փոխնախագահ Բարբարա Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբը մտադիր է նոր մարզադաշտ տեղափոխվել 2020 թվականին: Ընդ որում նա ընդգծել է, որ ստադիոնի ծրագիրը հովանավորների պակաս չի զգում:
«Նոր մարզադաշտի պլաստմասե մակետը արդեն գրեթե պատրաստ է: 2015 թվականի սկզբին սպասում ենք պաշտոնատար անձանց պատասխանին: Ըստ ծրագրի 2020 թվականին «Միլան»-ը պետք է հանդես գա նորակառույց մարզադաշտում: Ներկայումս մենք գնահատում ենք այն տարածքը, որտեղ պետք է կառուցվի նոր շինությունը: Նույնիսկ իմ հայրը , ով «Սան Սիրոյի» մեծ երկրպագու է, դրականորեն է տրամադրված այդ ծրագրին: Ոչ մի ֆինանսական խնդիրներ չունենք նոր մարզադաշտի կառուցման հետ: Բազմաթիվ ընկերություններ պատրաստ են ներդրումներ կատարել այդ ծրագրի մեջ»,- Բարբարա Բերլուսկոնիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
23:13 16-10-2014
«Ռեալ»-ը մտադիր է նոր մարզադաշտ կառուցել
3078 դիտում
09:40 23-11-2019
2020 թվականին կմեկնարկի նոր մագիստրոսական ծրագիր՝ ՀՊՏՀ-ի և IT ոլորտի համագործակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1369 դիտում
12:27 31-03-2014
Ես մտադիր չեմ հեռանալ «Միլան»-ից. Կակա
Այս բաժնից
5467 դիտում
18:45 02-01-2025
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
4411 դիտում
16:03 02-01-2025
Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի նախկին երկրորդ ռակետին